Օրգանական կարտոֆիլի մեկ կգ-ը` 200 եվրո

Օրգանական կարտոֆիլի մեկ կգ-ը` 200 եվրո

Ապրիլի վերջին Դանիայում հավաքել եւ վաճառել են այս տարվա օրգանական կարտոֆիլի առաջին բերքը: Այն աճեցրել են Սամսա կղզու մի քանի ֆերմերային տնտեսություններ, գրում է «Եվրոպուլսը»:

Նոր բերքը գնել է ընկերությունների խումբը, որին պատկանում են դանիական սուպերմարկետների եւ մթերային բուտիկների մի քանի ցանցեր, ընդ որում 24 կգ բերքի համար նրանք վճարել են 4.8 հազար եվրոյից մի փոքր ավել, այսինքն մեկ կգ-ի համար մոտավորապես 200 եվրո:

Նոր կարտոֆիլը կվաճառվի էլիտար մթերային բուտիկներում, որոնք այս տարի հավակնում են Frugt- og Grøntprisen մրգերի եւ բանջարեղենի լավագույն խանութնների ազգային մրցանակին:

Կարտոֆիլի նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ այն աճեցնելն ավելի դժվար էր, քան սովորականը:

Կարտոֆիլը հողի մեջ ցանել են մարտի սկզբին, իսկ անհրաժեշտ ջերմաստիճանի հասնելու համար, օգտագործել են ջերմոցների համար նախատեսված հատուկ ծածկույթ: Բացի այդ կարտոֆիլը ջրել են հատուկ տաքացված սննդարար լուծույթով՝ որպեսզի հողը չսառչի, իսկ կարտոֆիլն ավելի լավ յուրացնի օգտակար նյութերը:

Ընդ որում օգտագործվել են միայն բնական պարարտանյութեր եւ ոչ մի պեստիցիդ:

Դանիան առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում օրգանական մթերքներով. նրանց բաժին է ընկնում բոլոր մթերքների գրեթե 10 տոկոսը, որոնք գնում են դանիացիները:

Աղբյուրը՝ news.am

Պատասխանել

Էլ-փոստի Ձեր հասցեն ենթակա չէ հրապարակման: