Իտալիայում հսկայական թխվածք են պատրաստել

Իտալիայում մի խումբ հացթուխներ Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել։ Նրանք առնվազն 60 մետր երկարությամբ ելակով թխվածք են պատրաստել, գրում է Daily Mail-ը։

Դրա համար շուրջ 300 ժամ է անհրաժեշտ եղել։ Թխվածքը ներկայացվել է Սկանցանո Յոնիկո միջոցառմանը։ Դրա վրա 799 կգ ելակ է եղել։

Թխվածքը գերազանցել է 2017-ին Ֆրանսիայում պատրաստված 32 մետր երկարությամբ տորթին։

Պատասխանել

Էլ-փոստի Ձեր հասցեն ենթակա չէ հրապարակման: