Առաքում եվ վճարում

Գլխավոր / Առաքում եվ վճարում

Առաքման պայմաններ

Միջինը՝ 0 րոպե Առաքման տևողությունը
Ներկայացված է 17․05․2019-ի տվյալները

Առաքման արժեքը

Lemon.am օնլայն խանութի առաքման ծառայության գինը 700 դրամ է։

Մշտական հաճախորդների, գործընկեր հիմնարկ-ձեռնարկությունների և նրանց աշխատակիցների համար առաքումը կարող է լինել անվճար, զեղչի կտրոն կիրառելու դեպքում։

Այս պահին կարող ենք առաջարկել նաև առաքման անվճար արտոնյալ պայմաններ 40․000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում։

Երևանի մի շարք թաղամասերում նույնպես գործում են առաքման հատուկ պայմաններ։ Այդ թաղամասերի բնակիչների պատվերները ևս այս պահին կարող ենք առաքել անվճար՝ 10․000 և ավելի գնումներ կատարելու դեպքում։

Արտոնյալ այս պայմանը գործում է Երևանի «Ավան», «Քանաքեռ-Զեյթուն», «Նոր-Նորք» վարչական շրջանների հետևյալ փոստային դասիչն ունեցող թաղամասերի համար՝ 0022, 0040, 0044, 0060, 0063, 0021, 0091, 0069, 0096, 0056, 0062։ Օգտվելու համար պատվիրելիս անհրաժեշտ է փոստային դասիչը ճիշտ նշել։

Քանի որ մեր խանութը տարիներ առաջ հիմնվել է հենց այս թաղամասում, Ծարավ Աղբյուր փողոցի բնակչության համար առաքումն իրականացվում է հատուկ պայմաններով և անվճար է՝ 3000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում։

Արտոնյալ այս պայմանից օգտվելու համար անհրաժեշտ է պատվիրելիս ընդամենը ճիշտ նշել փոստային դասիչը՝ 0052

Ձեր սպասումներն առավելագույնս արդարացնելու համար, խնդրում ենք հնարավորինս հստակ նշել առաքման հասցեն, թողնել լրացուցիչ հեռախոսահամար, ներկայացնել մանրամասն տեղեկություններ նախընտրությունների վերաբերյալ (ապրանքների յուրահատուկ ընտրության մանրամասներ, առաքման ժամանակահատված, սպասարկման նախընտրություններ, այլ տեղեկատվություն)։

Պատվերների դիմաց վճարում

Կանխիկ վճարում

Կանխիկ վճարումը կատարվում է ՀՀ դրամով `պատվիրված ապրանքների ամբողջ արժեքի չափով։

Գնորդն իր պատվերի դիմաց վճարում է կանխիկ՝ պատվերը ստանալու պահին։

Չմոռանաք պատվերի «նշումներ» դաշտում մանրի պահանջ ներկայացնել , եթե պատրաստվում եք վճարել խոշոր թղթադրամով

Վճարում քարտով

Օնլայն վճարում  ArCa (Master, Visa, Arca) վճարային համակարգերի միջոցով: Ընտրելով այս մեթոդը՝ կուղղորդվեք բանկի վեբ էջ, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտային տվյալները։ Վճարումների ընդունումը և մշակումն իրականացվում է բանկի կողմից:

Վաճառողը չի կատարում բանկային տվյալների հավաքագրում և պահպանում:

Բանկային փոխանցում

Ներկայացվում է մեր հաշվեհամարը, որին հարկավոր է փոխանցել պատվերի գումարը:

Երբ Lemon.am-ի հետ առկա է երկարաժամկետ պայմանագիր, մատակարարումն իրականացվում է համաձայն այդ պայմանագրի։

Հակառակ դեպքում պատվերն առաքվում է գումարը մեր հաշվեհամարի վրա հայտնվելուց անմիջապես հետո։

Գնված ապրանքները հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։ Վերադարձի ձևակերպումից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման համար գանձված գումարը ենթակա չէ վերադարձի: