Օգնություն

Գլխավոր / Օգնություն

Lemon.am օնլայն խանութում առկա ապրանքները ընտրելու և արագ պատվիրելու համար պետք է սեղմել ու տեղափոխվել կայքէջի վերին հատվածում գտնվող գլխավոր մենյուի «ԸՆՏՐԵԼ ԵՎ ՊԱՏՎԻՐԵԼ» էջ։

Անմիջապես ապրանքներ ընտրել և արագ պատվիրել կարող եք նաև գլխավոր էջի ներքևի հատվածում գտնվող «Արագ պատվեր» հղումով։

Խանութի ապրանքատեսականին թարմացվում է օրվա մեջ մի քանի անգամ։ Յուրաքանչյուր թարմացման ժամանակ փոփոխվում են նաև ապրանքների գները։ Մեր այցելուներն օրվա մեջ մի քանի անգամ հնարավորություն ունեն մի շարք ապրանքներ ձեռքբերել հատուկ զեղչերով և օգտվելու մեր մատակարարների հայտարարած ակցիաներից։

Կախված Ձեր նախընտրություններից՝ Lemon.am օնլայն խանութում կարող եք ապրանքներ ընտրել զեղչված ապրանքների ցանկից։ Դրա համար պետք է սեղմել ու տեղափոխվել կայքէջի վերին հատվածում գտնվող գլխավոր մենյուի «ԶԵՂՉԵՐ ԵՎ ԱԿՑԻԱՆԵՐ» էջ։

Այս էջում բացառապես ներկայացված է այնպիսի ապրանքատեսակի, որի համար հայտարարված են ակցիաներ, և դրանք կարելի է ձեռքբերել զեղչված գներով։

Ձեր հարմարավետության համար զեղչված ապրանքատեսականին ներկայացված է նաև օնլայն խանութի երկրորդական էջերի աջ և ձախ մասերում գտնվող «Զեղչեր» սյունակում։

Lemon.am օնլայն խանութի ամբողջ տեսականին ներկայացված է կայքէջի վերին հատվածում գտնվող գլխավոր մենյուի «ԸՆՏՐԵԼ ԵՎ ՊԱՏՎԻՐԵԼ» էջում։

Ձեր հարմարավետության համար ամբողջ ապրանքատեսականին ներկայացված է նաև օնլայն խանութի երկրորդական էջերի աջ կամ ձախ մասերում գտնվող «Ամբողջ տեսականին» սյունակում։

Ձեր հարմարավետության համար ներկայացված ապրանքատեսականին առավելագույնս դասակարգված է ըստ տեսակների, ենթատեսակների։ Օրինակ կարելի է ընտրություն կատարել միայն մրգի տեսականուց կամ միայն բանջարեղեն։ Դրա համար անհրաժեշտ է ընտրել «Մրգեր» կամ «Բանջարեղեն» ենթաբաժինը՝ կայքէջի վերին հատվածում գտնվող գլխավոր մենյուի «ԸՆՏՐԵԼ ԵՎ ՊԱՏՎԻՐԵԼ» թափվող ցուցակից։

Lemon.am oնլայն խանութում կարելի է դիտել տվյալ ապրանքի բոլոր ենթատեսակները և ընտրություն կատարել դրանցից։ Օրինակ կարելի է ծանոթանալ խանութում առկա լոլիկի բոլոր տեսակներին և գնել դրանցից նախընտրելին։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել և բացել որևէ լոլիկի էջը, այնուհետև սեղմել ապրանքի նկարի աջ մասում գտնվող «Բանալի բառի» վրա՝ այս դեպքում Լոլիկ։ Նոր էջում Ձեզ կներկայացվի խանութում առկա լոլիկի տեսականին, որից կարող եք կատարել ընտրություն։

Տվյալ ապրանքի բոլոր ենթատեսակներին կարող եք ծանոթանալ նաև ապրանքի էջի ներքևի՝ «Գուցե կցանկանաք․․․» հատվածում։

Դասակարգում կարելի է կատարել նաև «Դասակարգում» թափվող մենյուի միջոցով։

Ձեր հարմարավետության համար ապրանքատեսականու տեսակները ներկայացված են նաև օնլայն խանութի երկրորդական էջերի աջ և ձախ մասերում գտնվող «Միրգ, Բանջարեղեն, Կանաչեղեն․․․, Այլ» սյունակում։

Ամեն օր, նախորդ օրվա ցուցանիշների հիման վրա, կազմվում է օրվա ամենաշատ վաճառվող ապրանքների ցանկ։ Այդ ցանկին կարելի է ծանոթանալ Lemon.am օնլայն խանութի գլխավոր էջը ներքև թերթելով՝ «Օրվա առաջատար» հատվածում։

Պահանջվող ապրանքը կարելի է գտնել Lemon.am օնլայն խանութի ենթաբաժիններում, որոնք հասանելի են կայքէջի վերին հատվածում գտնվող գլխավոր մենյուի «ԸՆՏՐԵԼ ԵՎ ՊԱՏՎԻՐԵԼ» թափվող ցուցակից կամ երկրորդական էջերի աջ և ձախ մասերում գտնվող «Միրգ, Բանջարեղեն, Կանաչեղեն․․․, Այլ» սյունակից։

Սակայն փնտրման ամենաարագ և կարճ ուղին Lemon.am օնլայն խանութի «Որոնում» գործիքամիջոցն է, որը կարելի է գտնել կայքէջի վերին ամենաաջ հատվածում (խոշորացույցի տարբերանշանով)։ Փնտրումը սկսելու համար անհրաժեշտ է լրացնել ապրանքի 2-3 սկզբնատառերը։ Նույն հնարավորություն տալիս է նաև երկրորդական էջերի աջ և ձախ մասերում առկա «Փնտրել ապրանքներ․․․» դաշտը։

Lemon.am օնլայն խանութում ապրանքներ ընտրելիս, երբ գտնում եք այն մթերքը, որը պատրաստվում եք գնել, պետք է սեղմել «Ավելացնել Զամբյուղ», որից հետո այն կպահպանվի Ձեր գնումների զամբյուղում։

Եթե ցանկանում եք նույն ապրանքից մի քանի միավոր ձեռքբերել, կարող եք մինչև զամբյուղի մեջ ավելացնելը փոփոխել ապրանքի քանակը կամ հետագայում քանակը փոխել «Զամբյուղի» մեջ, մինչև պատվերը ձևակերպելը։

Սխալ ապրանք կամ ապրանքը սխալ քանակությամբ ընտրելը հեշտությամբ կարելի է շտկել «Զամբյուղի» մեջ։ «Զամբյուղը» կարելի է դիտել կայքէջի վերին ամենաաջ հատվածում (զամբյուղ տարբերանշանով, խոշորացույցի կողքին)։

Որևէ ապրանքը զամբյուղից հեռացնելու համար պետք է սեղմել այդ ապրանքի անվանման ձախ մասում գտվող «X»-ը։ «Քանակ» սյունակից կարելի փոփոխել ընտրված ապրանքների քանակները, որից հետո պետք է փոփոխությունները պահպանել՝ սեղմելով «Թարմացնել զամբյուղը»։